Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայեր և «ճամփորդահայեր»

Հայեր և «ճամփորդահայեր»
13.11.2023 | 08:11

Փաստորեն, լատիշներին ձեռ էինք առնում, որ մի երկրում ունեին "граждане" ու "неграждане" կատեգորիաներ, մեր գլխին իջավ հայեր ու ճամփորդահայերը։

Արցախի իշխանություններին խորհուրդ կտայի կազմակերպել կոլեկտիվ հայց դատարան ` 070 կոդով անձնագրերը որպես ՀՀ քաղաքացիությունը ավտոմատ ճանաչող փաստաթուղթ ընդունելու մասին։

Հիմքը 2021 թվականին այդ կոդով ՀՀ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն է։

Հ.Գ. Նիկոլը ձեզ փող չի տալու, գոնե մի օգտակար գործով սկսեք զբաղվել։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 4753

Մեկնաբանություններ